Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը՝ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը և դերասան, պրոդյուսեր Բեն Աֆլեքը, ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին, վաճառում են իրենք շքեղ առանձնատունը:
Նրանք վարձել են ռիելթոր Սանտյագո Արանային՝ վաճառելու Բևերլի Հիլզում գտնվող իրենց 60 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը, որը գնել էին անցյալ տարի:
Զույգը, ըստ տեղեկությունների, շաբաթներ շարունակ «առանձին» է ապրում:
Աղբյուրը հայտնել է TMZ-ին, որ գործակալը մոտ 2 շաբաթ ցույց է տալիս տունը, բայց դեռ գնորդ չի գտնվել: Նշվում է, որ զույգը տան համար պահանջում է մոտ 65 միլիոն դոլար։ Այդ գնով վաճառելու դեպքում Լոպեսն ու Աֆլեքը կկորցնեն միլիոնավոր դոլարներ, քանի որ մեծ գումարներ էին ծախսել դրա վերանորոգման համար:
TMZ-ը նաև հաղորդում է, որ Լոպեսն արդեն նոր տուն է փնտրում, մինչդեռ Աֆլեքն ամսական 100 հազար վարձով է ապրում է Բրենթվուդում՝ իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Գարներից ոչ հեռու: