Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին արդեն երրորդ անգամ անընդմեջ հունիսի 9-ի երեկոյան երդում կտա մի խումբ նախարարների հետ:
«Արմենպրես»- ի հաղորդմամբ, նոր կաբինետի ձևավորումը շարունակվում է, հետևաբար, կառավարության ղեկավարի հետ երդում կտա մոտ 30 նախարարից բաղկացած խումբը։
Ըստ աղբյուրի՝ ակնկալվում է, որ կառավարության ամբողջական կազմը նախարարներով ու պետնախարարներով կկազմի 78-81 հոգի։ Այս անգամ կաբինետի շատ քիչ անդամներ կունենան մեկից ավելի պորտֆելներ:
Ինչպես նշել է լրատվամիջոցը՝ քանի որ Մոդիի կուսակցությունը՝ Հնդկական ժողովրդական կուսակցությունը (Bharatiya Janata Party) 10 տարվա մեջ առաջին անգամ չկարողացավ ստանալ բացարձակ մեծամասնություն, կոալիցիոն կաբինետը կարող է ներառել նաև Ազգային դեմոկրատական դաշինքում Մոդիի դաշնակից կուսակցությունների անդամների։