Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։ Ուշագրավ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս հունվարի 19-ին հայտարարել էր, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասել էր, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։