Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ ակումբի նախկին գիտակ Ռովշան Ասկերովին, որը ՌԴ-ում օտարերկրյա գործակալ է ճանաչվել, քրեական գործ է սպառնում օտարերկրյա գործակալի գործունեության կանոնները խախտելու համար:
«Եթե գործ հարուցվի, Ասկերովին սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում»,- ասել է իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը։
Ադրբեջանցի գիտակն օտարերկրյա գործակալ է ճանաչվել 2022 թվականի դեկտեմբերին։ Նա արդեն երեք անգամ տուգանվել է օտարերկրյա գործակալների վերաբերյալ կանոնները խախտելու համար։ Նա նաև անցնում է նացիզմի վերականգնման վերաբերյալ քրեական գործ։ Հետաքննությունը պարզել է, որ նա Facebook-ի իր էջում դիտավորյալ կեղծ տեղեկատվություն է հրապարակել, որը վիրավորում և վարկաբեկում է մարշալ Գեորգի Ժուկովի հիշատակը։ Մեղադրյալը գտնվում է դաշնային հետախուզման մեջ: