Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն բաց է թողել թիմի մարզումը մեջքի ցավի պատճառով, հայտնում է armsport.am-ը։ Դիդյե Դեշամի թիմը պատրաստվում է այսօր՝ հունիսի 9-ին կայանալիք Կանադայի հետ ընկերական հանդիպմանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողը մեջքի հետ կապված խնդիրներ ուներ Լյուքսեմբուրգի հետ խաղից առաջ։ Նշվում է, որ խնդիրը լուրջ չէ, լրացուցիչ հետազոտություն կիրականացվի։
Ֆրանսիա-Կանադա հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 9-ին, Երևանի ժամանակով 23:15-ին: