Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի քաղաքում գիշերային ակումբի պատշգամբը փլուզվել է վեց մետր բարձրությունից, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 16-ը վիրավորվել։ Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ հղում անելով քաղաքային խորհրդի քարտուղար Խորխե Էրնանդեսին։