Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Պետեր Մագյարի կազմակերպած հանրահավաքին։
Մագյարը, խոսելով ամբոխի առջև, նշել է, որ նրանք միասին «կարող են փրկել Հունգարիան»։
«Մենք այստեղ ենք, և պատրաստ ենք փոխել մեր ճակատագիրը, որը մեզ ուզում է պարտադրել հանցագործ, ռեպրեսիվ իշխանությունը»,- ասել է ընդդիմադիրը։
Հարցումների համաձայն՝ Եվրախորհրդարանի հաջորդ ընտրություններում հունգարացի ընտրողների 25-ից 30 տոկոսը պատրաստ է քվեարկել Պետեր Մագյարի «Հարգանք և ազատություն» կուսակցության (TISZA) օգտին։ Մինչդեռ վարչապետ Վիկտոր Օրբանի իշխող «Ֆիդես» կուսակցությանը կաջակցի ընտրողների 45-50 տոկոսը։ Սակայն այս ցուցանիշը, ինչպես նշում են սոցիոլոգները, նվազում է։