Հայաստանի հավաքականը Սլովենիայի դեմ ընկերական խաղում հավասարեցրեց հաշիվը։
Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Ստոժիցե» ստադիոնում ընթանում է Հայաստան-Սլովենիա ընկերական խաղ։
Հանդիպման 12-րդ րոպեին հաշիվը բացել է տանտերերի և իտալական Բ Սերիան ներկայացնող «Պիզայի» հարձակվող Յան Մլակարը։
Հանդիպման 56-րդ րոպեին մեր ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանը գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ հավասարեցնելով խաղի հաշիվը (1:1)։ Հարոյանը եզրափակեց Սպերցյանի՝ անկյունայինից կատարած փոխանցումը։