Այսօր առավոտյան Մեսրոպը որդի էր ունեցել, ու նույն ժամերին ոստիկանի ցուցմունքով ԱԳՆ շենքի դիմացի տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նրան ձերբակալել են։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Մեսրոպ Եսայանը այսօր առավոտյան որդի է ունեցել, իսկ հիմա նրան ձերբակալել ու ներկայացրել են քննչական կոմիտե: Պատրաստվում են տանեն կալանքի:
Հանրային քրեական հետապնդում են հարուցում ԱԳՆ շենքի առջև խուլիգանություն կատարելու հանցակազմով:
Մեսրոպի շահերը ներկայացնում է մեր գրասենյակի փաստաբան Nareh Honarchian»,- գրել է նա։