Հունիսի 1-ին Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների տան Բեթհովենյան համերգասրահում «Արվեստ 23» ՀԿ-ի նախաձեռնությամբ և միջոցառման գլխավոր գործընկեր Ամերիաբանկի հովանավորությամբ կայացավ «Դիլիջան Ֆորտե» տաղանդների համերգը: Համերգին մասնակցելու համար աշխարհի տարբեր ծայրերից գեղատեսիլ Դիլիջանում էին հավաքվել բացառիկ տաղանդով օժտված պատանի երաժիշտներ՝ 14-ամյա ջութակահար Շան-Էն Հշին Թայվանից, 11-ամյա կլարնետահարուհի Ելիզավետա Գամարիսը Ռուսաստանից, 11-ամյա դաշնակահարուհի Անջելա Յիշուան Միաոն