ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի աշխատակիցները մշտադիտարկման հերթական այցն են կատարել մի շարք հուշարձաններ: Մասնագետները, մասնավորապես, այցելել են Շիրակի մարզի Մարմաշեն վանական համալիր, Պեմզաշենի վանք: Նրանք մասնակցել են «Մարմաշեն վանական համալիրի հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագրի ավարտված շինարարական աշխատանքների ընդունող հանձնաժողովի շրջայցին: Արված աշխատանքները հանձնաժողովի կողմից չեն ընդունվել. տրվել է