Մոսկվայի Նիկուլինյան դատարանն Օլեգ Էյդելշտեյնին ճանաչել է որպես Ռուսաստանի լիբերալ- դեմոկրատական կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկու որդի։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ Էյդելշտեյնը մի քանի անգամ փորձել է դատարանի միջոցով հասնել հայրության ճանաչմանը, սակայն բոլոր փորձերը նախքան այս անհաջող են եղել:
Օլեգ Էյդելշտեյնը ծնվել է 1986 թվականին, նա վերցրել է Ժիրինովսկու հոր՝ Վոլֆ Էյդելշտեյնի ազգանունը։ ՌԼԴԿ-ի ղեկավարն իր արտամուսնական որդուն հանրությանը ներկայացրել էր 2017թ.:
Վլադիմիր Ժիրինովսկին մահացել է 2022 թվականի ապրիլի 6-ին։