Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի վերջին - հոկտեմբերի սկզբին Երևանում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
«Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Երևան քաղաքում», - ասել է նա Բելառուսի Նեսվիժ քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում: