Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկման և հսկողության բաժնի, ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների մաքսային ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում մաքսային հսկողության է ենթարկվել Շարժա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Մ․Մ-ն և վերջինիս ուղեբեռը: