Մայիսի 10-12 Ծաղկաձորում անցկացվեց առաջին «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական ֆորումը, որը մի տանիքի տակ էր համախմբել Հայաստանի և Արցախի մի քանի հարյուր երիտասարդների: Ֆորումը բացառիկ միջավայր էր՝ համերաշխության, հետաքրքիր հանդիպումների, դասախոսությունների, մարդկային շփումների, գործնական խնդիրների քննարկման, ինտելեկտուալ և մարզական խաղերի անցկացման համար։ Անցնող օրերի ընթացքում բոլորին հուզում էին նույն հարցերը՝ ինչպե՞ս շարունակել այս բացառիկ նախաձեռնությունը, ինչպե՞ս