Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արատես գյուղում արջը հարձակվել է քաղաքացու վրա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, «Եղեգնաձոր» ԲԿ-ի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը գյուղացիների օգնությամբ հանդամասից հիվանդանոց է տեղափոխել մարմնական վնասվածքներով մի քաղաքացու:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի բնակիչ 38-ամյա Լյովա Վարդանյանն է, ով Արատեսում բոխի հավաքելիս է եղել, երբ արջն անակնկալ հարձակվել է նրա վրա:
Այս պահին բժիշկներ պայքարում են նրա կյանքի համար: