Ես չեմ հասկանում ընդդիմության պահանջերը առ բյուջեի կատարման կետերի, որոնք ըստ իրենց չեն կատարվել, եթե իրենք բյուջեին կողմ չեն քվեարկել:
Հիմա դուք կո՞ղմ էիք, թե՞ դեմ, հարցս հռետորական է, այս մասին 2023 թվականի ԱԳՆ-ի բյուջեի կատարման քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Դիմելով ընդդիմությանը՝ նա ասաց․ «Այս դիսկուրսի ժամանակ ակնհայտ երևում է մեր 30-ամյա դիվանագիտության ողջ թշվառությունը։ Ակնհայտ է, որ դիվանագիտական կորպուսի կատարողականը քննարկելիս խոսում են փամփուշտներից։
Ամենասարսափելին այն է, որ Ալիևը կարիք չունի որևէ հիբրիդային պատերազմ վարելու համար, որևէ այլ ճիգ գործադրել, որովհետև Խոջալուի մասին խոսում է Ալիևը, Դաշնակցությունը ,մեկ էլ ՀԱԿը։ Ալիևի խոսափողն այստեղ հանդես են գալիս Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը»։
Նա նշեց, որ իր համար հետաքրքիր է նաև նրանց դժգոհությունը ԵՄ առաքելության մասով։
«Ես չտեսա Ռուսաստանի անգործության պայմաններում նման ջանասիրաբար ելույթներ ունենալիք Ռուսաստանի անգործության վերաբերյալ։ Երբ ձեր նարատիվները նույնականացնում են որևէ պետության, կայսրության նարատավիներին, մրի զարմացեք, որովհետև այս երեք տողը, որ թվում եմ, ամբողջությամբ համընկնում է»,- ասաց ԾՈվինար Վարդանյանը։
Ինչ վերաբերում է ԱԳՆ կատարած աշխատանքներին, նա նշեց, որ Հայաստանը վերջապես ունի դիվանագիտություն։
«Հայաստանը վերջապես ունի դիվանագիտություն, վերջապես Հայաստանը կցորդ չէ և վարում է իր անկախ պետության հարաբերությունները և դա ակնհայտ է։ Պարո՛ն Միրզոյան, Ձեր կատարած աշխատանքը միայն կույրը չի տեսնի։
Վերջապես դիվանագետները իրենց վրա են վերցրել առաջնագիծը պահելու իրենց կարևոր առաքելությունը, որ չեն շպրտում զինվորի վրա իրենց չարած աշխատանքը, սա ամենակարևոր արդյունքներն են, որոնք արվել են»,- շեշտեց նա։