Բոլոր բաժիններում բացի Արաբկիրից նորմալ են վերաբերվում բերման ենթարկվածներին:
Այս մասին լրագրողներին ասաց գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։
«Այս անգամ գործ չկարեցին վրաս։ Անցած անգամ կարեցին, այս անգամ՝ ոչ»,- ասաց նա։
Իգոր Խաչատուրովը նշեց, որ 3 ժամ են պահել իրեն բաժնում։ Նա նաև նշեց, որ Շարժման ընթացքին լավ է վերաբերվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից Բագրատ Սրբազանի կոչով մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել։
Մայրաքաղաքի որոշ հատվածներում իրավիճակը լարված է եղել, բախումներ են տեղի ունեցել կարմիրբերետավորների ու ակցիայի մասնակիցների միջև։
Ոստիկանությունից Tert.am-Ին տեղեկացրել են, որ 11։30-ի դրությամբ բերման է ենթարկվել 240 հոգի, որոնց թվում են եղել գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, երգիչ Արսեն Գրիգորյանը Բժիշկ Գևորգ Թամամյանը, պատգամավոր Աշոտ Սիմոնյանը, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը։
Նշենք, որ բերման ենթարկվածների մեծ մասն արդեն ազատ է արձակվել։