Եթե քո թիմը քեզ համար կարևոր է, Նիկոլ Փաշինյան, հրաժարական տուր, սա քո վերջին հնարավորությունն է։
Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Այսօր, այս հանրահավաքն ազդարարում է մեր՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վճռական՝ երրորդ փուլի մեկնարկի մասին։
Սա վերջին հնարավորությունն է քաղաքակիրթ ճանապարհով ընթանալու և քո վերջին հնարավորությունը, որի համար շատ ժամանակ չունես»,-հայտարարել է նա։