Հորդառատ անձրևների հետեւանքով մարզերում ստեղծված արտակարգ իրավիճակին, փլուզումներին, կորուստներին և ընթացիկ վիճակին մասին մինչ այս պահը հանրային հեռուստաընկերությունն անդրադարձ չի կատարել: Հիշեցնենք, որ Դեբեդ գետի վարարման հետևանքով մարզային մի շարք բնակավայրերում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել: Այս պահին կա առնվազն մեկ զոհ, և մեկ անհետ կորած: Հարյուրավոր բնակիչներ տարհանվել են:
«Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ժամը 15:00-ից Առաջին ալիքը և Առաջինի լրատվական ալիքն աշխատելու են արտակարգ ռեժիմով՝ ուղիղ եթերում»,-քիչ առաջ ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
The post Հանրայինը հեղեղումների հետևանքով մարզերում ստեղծված արտակարգ իրավիճակին կանդրադառնա առաջիկա ժամվա ընթացքում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.