Մայիսի 18-ին, ժամը 19.25-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի սգո սրահի մոտից հիվանդանոց է տեղափոխվել անհայտ քաղաքացու դիակ: Ժամը 19.44-ին ՊԾ կարգախմբից էին հայտնել, որ Վանատուր թաղամասի տներից մեկի մոտ հրազենային կրակոցից մահացածի դիակ կա: Հաջորդ ահազանգը դարձյալ «Հրազդան» բժշկական