Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փյունիկ գյուղում տուն է այրվում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։