Այսօր մեծ Հայի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանն է: Շառլը զգացմունքներով ու մտքերով լեցուն մարդու հավաքական կերպարն էր՝ իր հուզախառն ապրումներով, սիրով ու սերերով, ճախրանքներով ու վերելքներով: Նրա երգով, երաժշտությամբ ու պոեզիայով սերունդներ են ապրել ու հուզվել, թև առել ու թև տվել իրենց երազանքին, սիրահարվել ու սիրել, ուրախացել ու տխրել… Ազնավուրյան հոգեպարար երգերն ու անկրկնելի