Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 21։20-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Չեռնյավսկիյ Դմիտրովիչը իր վարած վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում, «Բոմբ» ակումբի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 200 մ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։