Բագրատ սրբազանը խոսեց ժողովրդից գողացված ուրախության մասին. «Երբ ավետարանական մեր Տիրոջ խոսքը լսում ես, երբ ասում է՝ թող ոչ ոք ու ոչինչ ձեր ուրախությունը չգողանա, չխլի, ընթերցում էինք, մեկնաբանում տարբեր ձեւերով, բայց կյանքով կարծես չէիր ապրում դա, չէիր զգում դա ինչ է: Վերջին 4 տարին նոր եմ զգացել, թե ինչքան խորություն կա այդ արտահայտության մեջ: