ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Իգոր Վորոնչենկոյի նկատմամբ։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Իգոր Ալեքսանդրովիչ Վորոնչենկո, ծնված 1964 թվականի օգոստոսի 22-ին: Հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասված է ։
Մարտին ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննիչները մեղադրանք են առաջադրել Ուկրաինայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Վորոնչենկոյին, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի հունիսը։