Մայիսի 7-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) ցամաքային ուժերը հակաահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով մտել են Ռաֆահ քաղաք, իսկ իսրայելական տանկերը Գազայի հատվածի կողմից օպերատիվ վերահսկողություն են հաստատել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» հսկիչ անցակետի նկատմամբ։