ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ, Եվրոպայի և առևտրի նախարար Իեն Բորջի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում մայիսի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը, որին հաջորդել է երկու նախարարների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Ստորև