Աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրեն Օսկար Առոյո Օրտեգային։ Վերջինիս ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանը շրջել է գրադարանում, ծանոթացել Իսպանիայի ազգային գրադարանի գործող ցուցահանդեսներին, ինչպես նաև գրադարանային ֆոնդին, որտեղ պահվում են նաև 17-րդ դարի հայերեն ձեռագրեր։ Նախարարը երկկողմ հանդիպման ընթացքում ներկայացրել է Մ․ Մաշտոցի անվան Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունն