Լևոն Մհերի Գրիգորյանը ծնվել է 2001թ. մայիսի 5-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ Մանկությունը անցկացրել է Սիսիանում, այնուհետև տեղափոխվել է Երևան` ուսումը շարունակելու նպատակով։ Նա զորակոչվել է բանակ 2019թ. սեպտեմբերի 7-ին։ Ծառայությունը անցել է Ստեփանակերտի Ցոր զորամասում։ Մայիսի 5-ին տեղի ունեցավ Լևոնի (Կյաժի) 23-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին նաև Ցոր զորամասի քաջ հրետանավորների հերոսածին ծնողները: