ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեն Սիմոնյանն ընդդեմ Էդգար Ղազարյանի դատական առաջին նիստում պատասխանող Էդգար Ղազարյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Դավիթ Սարգսյանին։ Նա նշեց, որ վերջինն իր կարծիքով առնվազն այս գործով չի կարող հանդես գալ որպես անաչառ դատավոր։ Եվ դա պայմանավորված է ինչպես հայցվորի, այնպես էլ նրա շահերը