ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփել է Երևանում անցկացված ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը: «Վստահաբար կարող ենք ասել, որ այն ստացված միջոցառում էր, իսկ ՀՀ կառավարության կողմից կատարված ներդրումները միանգամայն արդարացված էին: Տրիբունաներում ավելի քան 5 հազար հանդիսականի ներկայությունն էլ վկայությունն էր այն բանի, որ Հայաստանում հատկապես խաղային մարզաձևերից մասշտաբային