Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Արդեն չորս օր է` Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն վարույթն իրականացնող մարմինը նույնիսկ չի էլ շտապում առերեսել Արթուր Սուքոյանին և Դավիթ Լևոնյանին։ Դրանով պայմանավորված՝ պաշտպանության կողմը քիչ առաջ քննիչին ներկայացրեց միջնորդություն Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննություն կատարելու, ինչպես նաև «civic.am» լրատվամիջոցի օպերատոր՝ Պետրոս Պետրոսյանին հարցաքննելու վերաբերյալ։