Թել Ավիվում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ավտոշարասյան վրա հարձակվելու փորձի մեջ։
Այս մասին հայտնում է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա տեղեկություններով՝ ձերբակալվածը խոչընդոտում էր երթեւեկությունը։ Միջադեպը տեղի է ունեցել Թել Ավիվի կենտրոնում՝ Դիզենգոֆ փողոցում։
Կասկածյալը՝ 58-ամյա տղամարդը, ուղարկվել է հարցաքննության։ Նրա ինքնության մասին մանրամասներ չեն հաղորդվում։