Ոչ մի պետություն չպետք է շահագրգռված լինի տիեզերքում միջուկային զենք տեղակայելու հարցում, քանի որ Երկրի ուղեծրում միջուկային պայթյունը կարող է ծանր հետևանքներ ունենալ: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարի տիեզերական քաղաքականության գծով օգնական Ջոն Փլամի հայտարարությունը: