Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն խոստացել է, որ մայիսի 2-ին երկիրը կխզի դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Մեկ բառն արդարացնում է ապրելու, ապստամբելու, դրոշը բարձրացնելու և դիմադրելու անհրաժեշտությունը։ Սա «Գազա» բառն է։ Սա «Պաղեստին» բառն է։ Սրանք աղջիկներ ու տղաներ են, մանուկներ, սպանված, ռումբերից բզկտված։ Այստեղ, ձեր առջև՝ անցումային կառավարություն, հանրապետության նախագահը տեղեկացնում է, որ վաղը Իսրայելի Պետության հետ դիվանագիտական հարաբերությունները կխզվեն այն պատճառով, որ դրա նախագահը և կառավարությունը ցեղասպանություն են իրականացնում: Կարծում եմ, որ այսօր փողոցում գտնվող բոլոր մարդիկ՝ միլիոնավոր մարդիկ, համաձայն են մեզ հետ: Նման բան չի կարող լինել, ցեղասպանության ժամանակաշրջանը չի կարող վերադառնալ, մեր աչքի առաջ մի ամբողջ ժողովրդի ոչնչացումը չի կարող նորից տեղի ունենալ: Եթե Պաղեստինը մեռնի, մարդկությունը կմեռնի, մենք դա թույլ տալ չենք կարող», - ասել է Պետրոն:
Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ երկրի դիվանագիտական անձնակազմը, Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության ֆոնին հրեական պետության հետ դիվանագիտական հարաբերությունները խզելուց հետո, կվերադառնա հայրենիք։
Իսրայելի ԱԳՆ-ն, իր հերթին, Կոլումբիայի նախագահին մեղադրել է հակասեմականության համար: