«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ կունենան պետական սահմանի սահմանազատված հատված։ Այդ հատվածում գետնի վրա կվերարտադրվեն Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները, որտեղ պետական սահմանապահ հսկողություն կիրականացնեն երկու պետությունների սահմանապահ ծառայությունները։ Սա՝ ի հեճուկս բոլոր այն պնդումների, թե Հայաստանը