Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչ փակել են ճանապարհը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գյուղացիները պահանջում են, որպեսզի Կառավարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Արմավիրի մարզպետարանը պատասխան տան, թե ինչն է պատճառը, որ տևական ժամանակ է՝ գյուղն ունի ոռոգման ջրի խնդիր:
Այս պահին ոստիկանները բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որ ճանապարհը բացեն, սակայն արդյունք չկա: