Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանում, հայտնում է BFM-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ տղամարդն իբր ցանկացել է վրեժ լուծել եղբոր մահվան համար։ Այլ հանգամանքներ դեռ չեն հաղորդվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում տղամարդը մտել է Փարիզում Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն անել։
«Փարիզի 16-րդ թաղամասում գտնվող Իրանի հյուպատոսության շենքում ներկա պահին մարդ կա: Նա պայթուցիկով գոտի է կրում և սպառնում է պայթեցնել այն»,- Europe 1-ին հայտնել է ոստիկանության աղբյուրը:
Փարիզում, անվտանգության նկատառումներից ելնելով, մետրոյի գծերից մեկի աշխատանքն ընդհատվել է, իսկ տարածքը շրջափակվել է։
Ենթադրաբար, տղամարդը թաքնվում է հյուպատոսության սենյակներից մեկում։