Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը մասնակցել է կառույցի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Պատգամավորն իր ելույթում նշել է. «Շնորհակալություն, Պարո’ն նախագահ, Հարգելի’ գործընկերներ, Այս տարի մենք նշում ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 75-ամյակը, որի գոյության փաստն իսկ էապես բարելավել է ժողովրդավարական միջավայրը մեր մայրցամաքում: «Եվրոպա» եզրույթն ինքնին դիտարկվում է որպես