Հայաստանի ազգային հերոս, ականավոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 92 տարեկան: Որպես ժողովրդի կողմից սիրված, արարող, բանիմաց ու սրտացավ ղեկավար, հայրենասեր ու հայասեր գործիչ, նա իր անանց հետքն է թողել հայոց պատմության մեջ և մեր ժողովրդի հիշողության մատյանում։ Կարեն Դեմիրճյանի հետ տարիների ընթացքում բազմաթիվ անմոռաց հանդիպումներ ու զրույցներ եմ ունեցել, որոնց մասին ջերմ հիշողություններ