Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին չի պատրաստվում կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկություններով՝ իտալացի մասնագետը որոշել է մնալ «Ինտերում» և նոր պայմանագիր ստորագրել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինձագիի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։
Նշվում է, որ Սիմոնեն նախընտրում է մնալ հայրենիքում, որտեղ նրա «Ինտերը» ներկայումս վստահորեն գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը:
Ինձագին «Ինտերի» գլխավորությամբ երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթը և դուրս եկել ՉԼ-ի եզրափակիչ: