«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն մեկնաբանել է MLS հնարավոր տեղափոխության մասին լուրերը: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լոս Անջելեսը»:
«Մրցաշրջանը դեռ ավարտված չէ, ուստի մեկնաբանություններ տալ չեմ կարող: Այս մասին այլևս ասելու բան չունեմ»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել Telefoot-ը:
Հաղորդվում էր, որ Ժիրուն ամերիկյան ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականը։ Այս մրցաշրջանում նա «Միլանի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։