«Արտ լանչ»-ի հավատարիմ գնորդ ՀՀ Պաշտպանության նախարարությունն իր հերթական խոշոր գնումն է կատարել ընկերությունից: Մարտի 29-ին կնքված պայմանագրով նախարարությունն այս անգամ «Արտ լանչ»-ից՝ իրավաբանական անունով «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ից, մեկ անձ գնման ընթացակարգով գնել է ներկայացուցչական, արարողակարգային ծառայություններ՝ 7 միլիոն դրամ ընդհանուր արժեքով: Ի դեպ, ըստ պետգնումների armeps համակարգի, այս ընկերությունից գնումները շատ դեպքերում ոչ մրցակցային՝ մեկ անձ, հրատապ մեկ անձ ընթացակարգերով են: