ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ ապրիլի 1-ի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 241 է, որից 141-ը երեխաներ են, 100-ը՝ մեծահասակ: 22 քաղաքացի հոսպիտալացված է, 174 քաղաքացի դուրս է գրվել: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն