«Մարդու ճակատագիրը» խորագրով համերգով ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ փառատոնը։ Ծրագրում հնչեցին Վահագն Վարդանյանի Պրելյուդ, պասակալիա և ֆուգա սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծագործությունը‚ Արամ Սաթյանի «Մակբեթ» սիմֆոնիկ պոեմը և Ջոն Տեր-Թադևոսյանի Թիվ 2 սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»՝ ըստ Միխայիլ Շոլոխովի «Մարդու ճակատագիրը» պատմվածքի։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ալեքսանդր Հումալան։ Վահագն Վարդանյանը Պրելյուդ, պասակալիա և ֆուգա ստեղծագործությունը ի