Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ներկայացուցիչ, փոխգնդապետ Պիտեր Լերները հայտարարել է, որ Գազայի հատվածում գործողությունների ընդլայնումը ցամաքային գործողության պաշտոնական մեկնարկը չէ։ Այս մասին հաղորդում է ABC-ն:
Ավելի վաղ Իսրայել պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել էր, որ վերջին օրերին ՑԱԽԱԼ-ը ցամաքային գործողություններ էր իրականացնում Գազայի հատվածում, իսկ ուրբաթ երեկոյան կտրուկ ընդլայնել է դրանք։
«Լերները հերքել է, որ ընդլայնված գործողությունները ակնկալվող պաշտոնական ցամաքային ներխուժումն են», - հայտնել է հեռուստաալիքը զինվորականի հետ զրույցից հետո։