Մինսկից 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մաչուլիշչիի ռազմական օդակայանում տեղի են ունեցել պայթյուններ:
Ըստ «Ազատության» ռուսական ծառայության, վնաս է հասցվել А-50 տեսակի ռադարների հայտնաբերման հետախուզական ռուսական օդանավը: Ենթադրվում է, որ օդակայանը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման:
Ռուսաստանն ունի այդ կարգի 9-ը օդանավ, դրանք կիրառվում են Ուկրաինայում թիրախների ուղղությամբ արձակվող հրթիռների հետագիծը ճշգրտելու արձակելու համար։
Բելառուսի պաշտպանության նախարարոււթյունը հավաստիացրել է, թե «Մաչուլիշչիում ոչ մի լուրջ բան չի պատահել»:
Ռուսաստանը և Ուկրաինան չեն մեկնաբանել օդակայանի փետրվարի 26-ի միջադեպը: