ԺՆԵՎ (20 փետրվարի 2023) – Միավորված ազգերի կազմակերպության վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը 2023 թվականի փետրվարի 20-ից 27-ը կիրականացնի իր առաջին այցը Հայաստան։ Աշխատանքային խումբը կայցելի մայրաքաղաք Երևան և Սյունիքի մարզ։ Փորձագետները կհանդիպեն կառավարության պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների անդամների, տուժածների և նրանց ներկայացուցիչների հետ: Աշխատանքային խումբը նախնական դիտարկումներով կկիսվի երկուշաբթի՝ փետրվարի 27-ին, …