Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար. խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ: Սպիտակի ոլորանները (բուք է) դժվարանցանելի են բեռնատարների համար: Մարալիկ-Լանջիկ և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ամասիայի տարածաշրջանում, Վարդենյաց …